Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս ամեն ինչի իմաստը ո՞րն է՝ որ անվտանգությունը գա, ձեզ ուղեկցի դուրս և լուսանկար լինի՞. ԱԺ նախագահը արձագանքեց ամբիոնից չիջնելու Թագուհի Թովմասյանի ակցիային և ընդմիջում հայտարարեց

Այսօր՝ ապրիլի 20-ին, Ազգային ժողովում շարունակվում է քննարկվել Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2022թ. կատարման ընթացքն ու արդյունքները:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն իր ելույում հայտարարեց. «Ի նշան բողոքի՝ որպես քաղաքական ակցիա չեմ իջնելու ամբիոնից»:

«Տիկին Թովմասյան, այս ամեն ինչի իմաստը ո՞րն է՝ որ անվտանգությունը գա, ձեզ ուղեկցի դուրս և լուսանկար լինի՞»,- արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և ասաց, որ սահմանադրական գործընթաց է տեղի ունենում:

«Ձեր արածը ոնց եք բացատրելու՝ ուզում եմ իմանալ, դուք էլ մարդու իրավունքների պաշտպանի հանձնաժողովի ղեկավարն եք: Բա մնացածն ինչի չեն միանում՝ ուզում եմ հասկանալ. Պարոն Մարգարյան, պարոն Աբրահամյան, միացեք, չե՞ք միանալու: Ես անվտանգության աշխատակիցներին ներս եմ հրավիրում»,- ասաց Ալեն Սիմոնյանը և անվտանգության աշխատակիցներին ներս հրավիրեց: