Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուբեն Վարդանյանը որևէ առնչություն չունի «Ամերիաբանկ»-ի հնարավոր վաճառքի հետ

Ռուբեն Վարդանյանը որևէ առնչություն չունի «Ամերիաբանկ»-ի հնարավոր վաճառքի հետ
Քաղաքականություն
15:31, 19 февраль 2024
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը հայտնել է, որ հաշվի առնելով Ամերիա բանկի հնարավոր վաճառքի հետ կապված Ռուբեն Վարդանյանի մասով հերթական ավելորդ շահարկումները՝  հարկ է համարում տեղեկացնել հետևյալը.

  • Ռուբեն Վարդանյանը անձամբ չի հանդիսանում Ամերիա Բանկի բաժնետեր։
  • Ռուբեն Վարդանյանի 48,8 % բաժնեմասը կառավարման է հանձնված «Իմաստ գրուպ» ընկերությանը։ Ոչ մի բաժնետեր իրավասու չէ նման հարցերի շուրջ միայնակ որոշում կայացնել:
  • Ռուբեն Վարդանյանը վաղուց չի զբաղվել բանկի կառավարմամբ՝ դուրս գալով բանկի խորհրդի կազմից։
  •  Բանկի հնարավոր վաճառքի շուրջ քննարկումները սկսվել են դեռևս 2022թ․-ին։
  •  Բանկի վաճառքի հնարավոր գործարքը պետք է ստանա Հայաստանի Հանրապետության պետական մարմինների հաստատումը։
Ըստ Առաքելյանի՝ կարճ ասած, Ռուբեն Վարդանյանը որևէ առնչություն չունի բանկի հնարավոր վաճառքի հետ։