Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ճանապարհ ենք անցել տարբեր իրավիճակներում, իրենց վստահում եմ. Ռուբեն Վարդանյանը (Թաթար Ռուբո) աջակցելու է «Ապրելու երկիր» կուսակցությանը

Ճանապարհ ենք անցել  տարբեր իրավիճակներում, իրենց վստահում եմ. Ռուբեն Վարդանյանը (Թաթար Ռուբո) աջակցելու է «Ապրելու երկիր» կուսակցությանը
Քաղաքականություն
08:08, 21 август 2023
Ռուսական օլիգարխ, փողերի լվացման հետ կապված տարբեր պատմությունների կիզակետում հայտնված, լայն շրջանակներին «Թաթար Ռուբո» մականունով հայտնի Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել, որի ժամանակ հայտնել է, որ աջակցելու է «Ապրելու երկիր» կուսակցությանը։

«Այո, ես ճանաչում եմ Մեսրոպ Առաքելյանին եւ Մանե Թանդիլյանին: Եվ Արցախում, եւ Հայաստանում այս երկու տարվա մեջ ճանապարհ ենք անցել  տարբեր իրավիճակներում, իրենք ունեն սկզբունքներ, ես իրենց վստահում եմ, աջակցելու եմ իրենց գործունեությանը, կուսակցությանը, որն ունի գաղափար, տեսլական:

Ամեն ձեւով աջակցելու եմ «Ապրելու երկիր» կուսակցությանը»,- ասել է Ռուբեն Վարդանյանը։

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանը Ռուսաստանի հետ Միութենական պետության կողմնակից է և դեմ չէ ՀՀ-ն ՌԴ կազմում տեսնելուն։ Ըստ նրա՝  եթե «անխուսափելի է որևէ ճամբարում հայտնվելը, ապա գոնե Հայաստանը պետք է դառնա Ռուսաստանի ամենահաջողված ռեգիոնը, ինչպիսին է, օրինակ, Թաթարստանը»։

Ջ․ Պետրոսյան