Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ժողովուրդը պետք է որոշի՝ իրեն պե՞տք է նոր Սահմանադրություն, թե՞ ընդհանրապես պետք չէ. ՍԴ դատավորի թեկնածու

«Նոր Սահմանադրությունը ՍԴ-ում քննարկելու հարց չի կարող դրվել, քանի որ պետության հիմնադիրը ժողովուրդն է, որը ընդունել է այս Սահմանադրությունը 1995 թվականին: Դրանից հետո կատարված փոփոխություններին հավանություն է տվել ՍԴ-ն, որից հետո դրանք դրվել են քվեարկության»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՍԴ նախագահի թեկնածու Դավիթ Բալայանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի հարցին:

Ինչպես նշեց թեկնածուն, նոր Սահմանադրության դեպքում պետք է որոշում կայացնի ժողովուրդը՝ իրեն պե՞տք է նոր Սահմանադրություն, թե՞ ընդհանրապես պետք չի: