Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ղազախստանը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ. Կասիմ-Ժոմարտ Տոկաև

Ղազախստանը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ. Կասիմ-Ժոմարտ Տոկաև
Քաղաքականություն
15:18, 10 март 2024
«Ղազախստանը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ», - այս մասին Ադրբեջան կատարած իր պետական այցի նախօրեին APA-ին տված հարցազրույցում ասել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
 
Նա նշել է, որ տարածաշրջանի ենթակառուցվածքների վերականգնումը կնպաստի ոչ միայն Ադրբեջանի, այլև ողջ Հարավային Կովկասի զարգացմանը:  
 
«Բացի դրանից' ուզում եմ նշել, որ Ղազախստանը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ։   Ղազախստանը, որպես միջազգային խաղաղապահ նախաձեռնությունների կողմնակից, պատրաստ է աջակցել ցանկացած ջանքի՝ ուղղված ողջ եվրասիական տարածաշրջանի խաղաղ և կայուն զարգացմանը», - նշել է Ղազախստանի նախագահը։