Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սահմանազատման գործընթացի քաղաքական հենքը Ալմա-Աթայի հռչակագիրն է․ Նիկոլ Փաշինյան

«Երբ որ հարց է տրվում քարտեզի մասին, իրականում այդ հարցն այդքան էլ կոռեկտ չէ, որովհետև կարևոր է քարտեզի՝ կոպիտ ասած, տակն ընկած իրավական հիմքը։ Հիմա, ձեր հարցին, թե ինչ իրավական հիմքի վրա պետք է իրականացվի, մենք արձանագրել ենք, որ սահմանազատման գործընթացի քաղաքական հենքը՝ Ալմա-Աթայի հռչակագիրն է։ Հիմա, մենք պետք է գնանք և դուրս բերենք այն իրավական հիմքերը, որոնք գոյություն են ունեցել 1991թ․ հայկական և ադրբեջանական ԽՍՀՄ միջև՝ սահմանի առկայության համար»,-  ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նաև ասաց, որ ուզում է՝ միշտ հիշեն, որ քարտեզներն իրենք վերարտադրում են իրավական հիմքերը, այսինքն՝ իրավական հիմքն է կարևոր և այդ իրավական հիմքի վրա է տեղի ունենում քարտեզը։

Այնուհետև վարչապետն ասաց, որպեսզի նաև հանրության համար հասկանալի լինի, թե կոնկրետ որ հատվածի մասին է խոսքը, որի շուրջ իրենք պատրաստակամություն ենք ցուցաբերել, ապա Հայաստանի տարածքից եթե նայեն, ՀՀ Բաղանիս-Ոսկեպար-Կիրանց-Բերքաբեր  գյուղերի հատվածը, ադրբեջանական կողմից՝ Բաղանիս-Այրում-Աշաղի-Ասկիպարա-Խեյրիմլի-Կիզիլ-Հաջիլի։

«Եվ ՀՀ-ն պատրաստ է այս հատվածում ամբողջական սահմանազատում իրականացնել՝ Խորհրդային միության խորհրդային հանրապետությունների իրավասու մարմինների կայացրած որոշումների տոպոգրաֆիական քարտեզների և փաստաթղթերի հիման վրա»,- հավելեվ վարչչապետը։»

Մանրամասները՝ տեսանյութում