Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Էդ որտեղի՞ց են ծագել էդ անկլավները. մենք գիտե՛նք էդ պնդումը իրավական հիմք ունի՞, թե՝ չունի»․ Փաշինյանը՝ անկլավների փոխանակման մասին

«Էդ որտեղի՞ց են ծագել էդ անկլավները. մենք գիտե՛նք էդ պնդումը իրավական հիմք ունի՞, թե՝ չունի»․ Փաշինյանը՝ անկլավների փոխանակման մասին
Քաղաքականություն
21:52, 23 ноябрь 2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ասուլիսի ընթացքում, պատասխանելով հարցին, թե արդյոք սեղանին դրվա՞ծ է անկլավները փոխանակելու հարց կամ դրանք պահպանելու համար Հայաստանը պե՞տք է ինչ-որ զիջումների գնա, ասաց, որ ինքը խոսել է այն մասին, որ Ադրբեջանը, նույնիսկ նոյեմբերի 9-ի փաստաթղթում փորձ է արել անդրադարձ կատարել այդ հարցին, բայց մեր դիրքորոշումն այն է, որ այդ անկլավները իրավական հիմք ունե՞ն, թե՝ ոչ։  Միգուցե, ըստ Փաշինյանի, դա երկու կոլխոզների միջև որոշում է, որ մի կոլխոզը իր տարածքից նվիրում է եղբայրական Ադրբեջանին։  
 
«Մենք խիստ կասկածում ենք, որ դա իրավական հիմք ունի։ Այս բոլոր հարցերը դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացում պետք է քննարկվեն։ Էդ որտեղի՞ց են ծագել էդ անկլավները։ Մենք գիտե՛նք էդ պնդումը իրավական հիմք ունի՞, թե՞ չունի։ Մենք գիտենք նաև, թե Արծվաշենը ինչ կարգավիճակում է։ Էդ անկլավները քարտեզի վրա նկարված նկարնե՞ր են, թե իրավական հիմք ունեն», - ասաց Նիկոլ Փաշինյանը։