Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամը նախկինում կողմ է եղել «Թեղի» տեսակի ծառերի պարտադիր հեռացմանը, հիմա դիմում է սադրանքի

Ստյոպա Աղամալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Երևան քաղաքի նախկինում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության՝ այժմ «Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամ Քրիստինե Վարդանյանն է, ով նախկինում եղել է ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի փոխտնօրենը, և իր պաշտոնավարման ընթացքում խոսում է ամբողջ քաղաքի «Թեղի» տեսակի ծառերի պարտադիր հեռացման մասին:

Հատկանշական է նաև նշել, որ երեկ Թումանյան փողոցում թեղիների հեռացման ժամանակ հենց Տիկին Վարդանյանի խմբակցության ավագանու անդամներն էին եկել ծառերի փոխարինման վայր և սադրում էին մեզ՝ թեղիները հատելու ու արժեքավոր ծառերով փոխարինելու համար։