Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լուսինե Մխոյանի ավագանու լիազորությունները կդադարեցվեն

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լուսինե Մխոյանի ավագանու լիազորությունները կդադարեցվեն
Պաշտոնական
16:32, 05 февраль 2022
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լուսինե Մխոյանի ավագանու լիազորությունները կակադրեցվեն։ Այս մասին որոշում կընդունվի փետրվարի 8-ին սպասվող ավագանու նիստին։

Որոշման նախագծում նշված է․

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով` Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Վաղաժամկետ դադարեցնել Լուսինե Աշոտի Մխոյանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները»։