Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չեմ բացառում՝ Երևանի երեկվա ահաբեկչական ակտում լինեն արտաքին միջամտության հետքեր. Ջուլհակյան

«Ահաբեկչությունը ներքաղաքական հարցերը լուծելու շրջանակներում տեղ չունի, այն պետք է չգրված օրենք լինի քաղաքական ուժերի համար»: Այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ անդրադառնալով երեկ 3 քաղաքացու զինված  ներխուժմանը   ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, որի ընթացքում գործադրվել է նռնակ։

Դիտարկմանը, որ ահաբեկչությունը իրականացրել են «Սասնա Ծռեր» քաղաքական ուժի հետ փոխկապակցված անձինք, Ջուլհակյանը ավելացրեց. «Կան գործիչներ, որոնք տարբեր ակնթարթներում դրսևորել են բռնություն ու զազրելի մոտեցում քաղաքական հարցերը լուծելու համար։ Ռեբրենդինգ եղած ԱԺԲ-ն բազմիցս աչքի է ընկել կոնկրետ գործողություններով ու բռնության կոչերով»։

Պատգամավորը չի բացառում նաև, որ նման ահաբեկչության հետևում կարող է կանգնած լինել արտաքին ուժ. «Երբ պետությունը կանգնած է զգայուն որոշումներ կայացնելու շեմին, մարգինալ խմբակները ակտիվանում են, ու խմբերը երբեմն գործիք են դառնում արտաքին ուժերի համար։ Չեմ բացառում, որ Երևանի երեկվա ահաբեկչական ակտում լինեն արտաքին միջամտության հետքեր»։

Ինչ վերաբերում է Տավուշում մարտական մարզանքներ անցկացնելու որոշ խմբավորումների ցանկությանը, Ջուլհակյանը նշեց, որ դա պետք է լինի միայն պետության թույլտվությամբ։ 
 
Մանրամասները՝ տեսանյութում։        
Դավիթ Լևոնյան