Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ստոլտենբերգ

Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ստոլտենբերգ
Քաղաքականություն
16:44, 03 апрель 2024
 «Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ», Բրյուսելում Դաշինքի արտգործնախարարների հանդիպումից առաջ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ Ուկրաինայի անդամակցության հարցը չի դրվում որպես «եթե», այլ հանդիսանում է այն հարցը, թե երբ ուկրաինական պետությունը կդառնա Դաշինքի նոր անդամ. «Մոսկվան պետք է հասկանա, որ իրեն չի հաջողվի հասնել իր նպատակներին մարտի դաշտում»։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հավելել է, որ ապրիլի 4-ին կկայանա ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստը։ Նիստին ելույթ կունենա Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան, և կքննարկվեն ներկա իրավիճակը, Ուկրաինայի ներկա և ապագա կարիքները՝ գնումներից մինչև լոգիստիկա։