Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ֆինլանդիան վաղը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ երկիր․ Ստոլտենբերգ

Ֆինլանդիան վաղը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ երկիր․ Ստոլտենբերգ
Միջազգային
15:34, 03 апрель 2023
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ֆինլանդիան դաշինքի անդամ կդառնա վաղը՝ ապրիլի 4-ին, և Ֆինլանդիայի դրոշը կբարձրացվի Բրյուսելում գտնվող կենտրոնակայանում։

«Վաղը մենք կողջունենք Ֆինլանդիային՝ որպես ՆԱՏՕ-ի 31-րդ անդամ»,- ասել է Ստոլտենբերգը՝ ելույթ ունենալով Բրյուսելում։

Նրա խոսքով՝ «դա Ֆինլանդիան ավելի անվտանգ կդարձնի, իսկ դաշինքը՝ ավելի ուժեղ»։

Նա նշել է, որ երեքշաբթի օրը Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հետ կապված բոլոր բյուրոկրատական ​​ընթացակարգերը կավարտվեն, և Ֆինլանդիայի դրոշն առաջին անգամ կբարձրացվի դաշինքի կենտրոնակայանում։ Նշենք, որ ռուս-ֆիննական սահմանի երկարությունը կազմում է 1,271.8 կմ։