Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ֆինլանդիայի կառավարությունը խորհրդարանին է ներկայացրել ՆԱՏՕ-ին անդամակցելու օրինագիծը

Ֆինլանդիայի կառավարությունը խորհրդարանին է ներկայացրել ՆԱՏՕ-ին անդամակցելու օրինագիծը
Միջազգային
17:10, 05 декабрь 2022
Ֆինլանդիայի կառավարությունը խորհրդարանին է ներկայացրել օրինագիծ՝ երկրի՝ ՆԱՏՕ-ին միանալու մասին։ «Առայժմ ՆԱՏՕ-ի անդամ 30 երկրներից 28-ը վավերացրել է Ֆինլանդիայի անդամակցությունը: Թուրքիան և Հունգարիան դեռ չեն ավարտել վավերացումը: Օրենքով խորհրդարանը կարող է քննարկել կառավարության առաջարկը մինչև ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները վավերացնեն Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունը: Այդ մասին ասվում է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Մայիսին Ֆինլանդիան և հարևան Շվեդիան անդամակցության հայտ են ներկայացրել՝ ի պատասխան Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման: Ֆինլանդիայում 200 պատգամավորներից 188-ը կողմ է արտահայտվել դիմումին, ութը դեմ են եղել։ Դիմումը հաստատելու համար բավական է խորհրդարանի պարզ մեծամասնությունը: