Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀԿ-ն կմասնակցի ՏԻՄ ընտրություններին

ՀՀԿ-ն կմասնակցի ՏԻՄ ընտրություններին
Քաղաքականություն
20:48, 09 сентябрь 2021
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 17-ին անցկացվելիք ՏԻՄ ընտրություններին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց կուսակցության գործադիր մարմնի անդամ, կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը։

«Այս պահին քննարկումներ են ընթանում ու շուտով կլինեն առաջադրումներ։ Սահմանված ժամկետում մենք կարտահայտենք մեր դիրքորոշումն ու ԿԸՀ կներկայացնենք համապատասխան փաստաթղթերը։ Դիտարկում ենք նաև նոյեմբերի 14-ին ու դեկտեմբերի 5-ին նախանշված ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հարցը, - ասաց նա։