Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փարիսեցիություն է ակնհայտ ճշմարտությունը չընդունելը. Ես ինքս կեղծված ընտրությունների զոհ եմ դարձել. Սերգեյ Բագրատյան

Փարիսեցիություն է ակնհայտ ճշմարտությունը չընդունելը. Ես ինքս կեղծված ընտրությունների զոհ եմ դարձել. Սերգեյ Բագրատյան
Քաղաքականություն
17:48, 14 сентябрь 2021
«91-ից հետո մինչև 2018 թվականը բոլոր ընտրությունները կեղծվել են, բացի 99 թվականի ընտրությունից: Ես ինքս անձամբ այդ կեղծված ընտրությունների զոհ եմ դարձել, դատարանում նաև վիճարկել եմ ընտրությունների արդյունքները»,- այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Ազգային ժողովում ԱԺ պատգամավորների հայտարարությունների ժամին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Նա մեջբերեց երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի խոսքերը և ասաց. «Փարիսեցիություն եմ համարում, երբ մենք ակնհայտ պարզ ճշմարտությունները անընդհատ փորձում ենք տեղափոխել այլ հարթություն: Ընդդիմությունը շարունակ խրամատավորվելու մասին է խոսում, մինչդեռ պատմության ընթացքում մենք միշտ կորցրել ենք այն ժամանակ, երբ խրամատավորվել ենք երկրի ներսում: Երկրի ներսում չի կարելի խրամատավորվել»: