Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մանկատներից մեր մանուկների հացը գողացած, հանգուցյալներին կենսաթոշակ վճարած անձը հանդգնում է խոսել հարգանքի մասին. Սերգեյ Բագրատյան․ Տեսանյութ

Այսօր՝ օգոստոսի 5-ին, Ազգային ժողովի 8-րդ գումարման 1-ին նստաշրջանում շարունակում է քննարկվել «Հայաստան» դաշինքի կողմից Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու Իշխան Սաղաթելյանի ընտրության հարցը:

«Այս դահլիճում կա մարդ, որը հարգանքի մասին ընդհանրապես չխոսի, որոշում է, թե ում պետք է հարգել, և ում՝ ոչ: Մարդ, որը տարիներ շարունակ հանգուցյալներին վճարել է կենսաթոշակ, մանկատներից մեր մանուկների հացն է գողացել, կարծում եմ՝ այդ մարդը հարգանքի մասին խոսելու իրավունք չունի»,- հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Նա նշեց, որ հումոր չունեցող մարդիկ լուրջ են ընդունել երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի խոսքերը, որ եթե հանգուցյալները կարող են ընտրել, ուրեմն կարող են նաև կենսաթոշակ ստանալ. «Եվ այս հանգուցյալներն էլ որոշել են նվեր մատուցել և դղյակ կառուցել նախարար աշխատած այդ անձին: Ես ապշած եմ ցինիկության այդ աստիճանի վրա»: