Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՔՊԿ ավագանու թեկնածուների հետ այցելեցինք Նարեկ և Քաղցրաշեն համայնքներ, հանդիպումներ ունեցանք բնակիչների հետ. Կ. Մկրտչյան

ՔՊԿ  ավագանու  թեկնածուների հետ այցելեցինք Նարեկ և Քաղցրաշեն համայնքներ, հանդիպումներ ունեցանք  բնակիչների հետ. Կ. Մկրտչյան
Քաղաքականություն
22:53, 12 ноябрь 2021
Այսօր  «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության  ավագանու  թեկնածուների հետ այցելեցինք Նարեկ և Քաղցրաշեն համայնքներ, որտեղ   հանդիպումներ ունեցանք  բնակիչների հետ. ֆեյսբուքի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Արտաշատի քաղաքապետի պաշտոնակատար Կառլեն Մկրտչյանը:
 
«Ես և ավագանու թեկնածուները ներկայացրեցինք  զարգացման մեր ծրագրով նախատեսված դրույթները, պատասխանեցինք ծավալված հարցերին, շրջեցինք գյուղերի փողոցներով,  արձանագրեցինք և գյուղացիների հետ քննարկեցինք յուրաքանչյուր համայնքին բնորոշ  հրատապ  լուծում պահանջող  խնդիրները, ներկայացրեցինք դրանց լուծմանն ուղղված ուղիներն ու մեխանիզմները»,- գրել է նա: