Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրաստանում մեկնարկել են «Maple Arch-2021» զորավարժությունները` թուրք ուժայինների մասնակցությամբ

Վրաստանում մեկնարկել են «Maple Arch-2021» զորավարժությունները` թուրք ուժայինների մասնակցությամբ
Քաղաքականություն
22:49, 18 ноябрь 2021
Նոյեմբերի 18-ին Վրաստանում մեկնարկել են Maple Arch-2021 բազմազգ հրամանատարաշտաբային զորավարժությունները՝ Թուրքիայի, Լիտվայի, Լեհաստանի, Կանադայի և Ուկրաինայի զինծառայողների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում է Վրաստանաի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Վրաստանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ զորավարժությունների նպատակը մասնակից երկրների զինված ուժերի համատեղելիության բարձրացումն է, պաշտպանության ոլորտում կապերի խորացումը, խաղաղապահ գործողությունների պլանավորման և իրականացման գործում ՆԱՏՕ-ի չափանիշներին էլ ավելի մոտեցումը ու արդյունավետ որոշումներ կայացնելու հմտությունների կիրառումը։ 

Զորավարժությունները ընթանում են Վրաստան-ՆԱՏՕ վարժանքների և գնահատման համատեղ կենտրոնում (JTEC) և կտևեն 14 օր։ 
Նշենք, որ Maple Arch-ն ամեն տարի անցկացվում է տարբեր երկրներում։ Վրաստանը այս զորավարժություններին մասնակցում է 2018 թվականից։