Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վահան Նարիբեկյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի պատվիրակության անդամների հետ

Վահան Նարիբեկյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի պատվիրակության անդամների հետ
Քաղաքականություն
22:48, 01 декабрь 2021
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը դեկտեմբերի 1-ին հանդիպել է Հունաստանի խորհրդարանի Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Դիմիտրիոս Մարկոպուլոսի եւ նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Վահան Նարիբեկյանը նշել է, որ դեռեւս Հունաստանում աշխատանքային հանդիպումների եւ քննարկումների ժամանակ անդրադարձել են երկու խորհրդարանների հետագա համագործակցության  ընդլայնման հեռանկարներին, ինչպես նաեւ փոխգործակցության զարգացմանն ուղղված քայլերին:

Հունաստանի խորհրդարանի հատուկ քարտուղար, Թվինինգ ծրագրի քաղաքական հարցերով համակարգող Վասիլեոս Բայոկոսին բարձր է գնահատել հայ-հունական դարավոր բարեկամությունը՝ նշելով, որ հպարտ է իր գործընկերների հետ լինել Հայաստանի Ազգային ժողովում: Նա խորհրդարանի աշխատանքները բարելավելու առաջարկություններ է ներկայացրել:

Քննարկվել են ԵՄ խորհրդարանների լավագույն փորձը Հայաստանի օրենսդիր մարմնում տեղայնացնելու հնարավորությունները: