Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ես իմ քաղաքացիական պարտքը կատարեցի՝ ընտրելով հանուն օրենքի և իրավունքի գերակայության. Ռոմանոս Պետրոսյան

Ես իմ քաղաքացիական պարտքը կատարեցի՝ ընտրելով հանուն օրենքի և իրավունքի գերակայության. Ռոմանոս Պետրոսյան
Քաղաքականություն
15:29, 05 декабрь 2021
Այսօր Հայաստանի Հանրապետության մի շարք բնակավայրերում կերտվում է ապագան և կանխորոշվում առաջիկա տարիների զարգացման ուղին։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը՝ նշելով, որ իր քաղաքացիական պարտքը կատարել է Աբովյանի 29/04 ընտրատեղամասում՝ ընտրելով հանուն Օրենքի և Իրավունքի գերակայության, իրավահավասարության ու հանուն Աբովյան խոշորացված համայնքի ապագայի:

«Աբովյան խոշորացված համայնքի, ինչպես նաև մյուս բնակավայրերում ՏԻՄ ընտրությունների մասնակից մեր բոլոր քաղաքացիներին ցանկանում եմ ազատ և անկաշկանդ ընտրություններ:

Գնացե՛ք ընտրատեղամասեր, մասնակցե՛ք ընտրություններին, գիտակցե՛ք ձեր քվեի արժեքն ու ուժը»,- եզրափակել է Պետրոսյանը։