Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Որևէ պետական կառույցի կողմից նախընտրական ակցիային մասնակցելու պարտադրանքը բացառվում է»․ Ռոմանոս Պետրոսյանը՝ Աբովյանի երթի մասին

«Որևէ պետական կառույցի կողմից նախընտրական ակցիային մասնակցելու պարտադրանքը բացառվում է»․ Ռոմանոս Պետրոսյանը՝ Աբովյանի երթի մասին
Քաղաքականություն
17:41, 03 декабрь 2021
Արիանա Հովսեփյանին պատկանող Newspress․am կայքը, քիչ առաջ հղում անելով ֆեյսբուքյան մի օգտատիրոջ՝ գրել է, թե իբր այսօր ՔՊ թիմի Աբովյան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների շրջանակում նախաձեռնած քայլերթին ««մարդ բերելու» գործին անձամբ լծվել է Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը, Կոտայքի մարզպետը: Ահաբեկում են մարզի պետական կառույցների բոլոր աշխատակիցներին, անգամ մարդիկ են ցուցակագրում Կոտայքի մարզի այն քաղաքներից և գյուղերից, որոնք չեն մտնում Աբովյան խոշորացված համայնքի կազմում»:

«Որևէ պետական կառույցի կողմից նախընտրական ակցիային մասնակցելու պարտադրանքը բացառվում է՝ առավել ևս ահաբեկում կամ ցուցակագրում։ Ես անձամբ դա բացառում եմ»,-Civic.am-ի հետ զրույցում ասաց Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը՝ հավելելով, որ ինքն այս օրերին հերթական արձակուրդում է գտնվում, և ներգրավված է նաև ՏԻՄ ընտրություններում ՔՊ նախընտրական քարոզչական աշխատանքներում։