Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ովքեր են ընդգրկված Աբովյանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում․ ՀԺ

Ովքեր են ընդգրկված Աբովյանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում․ ՀԺ
Քաղաքականություն
12:02, 12 ноябрь 2021
Ինչպես արդեն հայտնել ենք, սույն թվականի դեկտեմբերի 5-ին ՀՀ մի քանի մարզերի խոշորացված համայնքներում սպասվում են ՏԻՄ ընտրություններ, որոնցից մեկը Կոտայքի մարզի Աբովյան համայնքն է:

Աբովյանում համայնքապետի ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 4 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Հանրապետություն» կուսակցությունները:

«Հայկական ժամանակը» ներկայացնում է՝ ովքեր են ներառված Աբովյանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում:

60 հոգուց բաղկացած ցուցակի առաջին համարը և համայնքապետի թեկնածուն Պավել Ցուգունյանն է՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը: Նրան հաջորդում է շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղար Գրիգոր Գուլյանը, որը, ի դեպ, 2018-ի Աբովյանի ընտրություններում ՔՊ քաղաքապետի թեկնածուն էր, սակայն չընտրվեց այդ պաշտոնում: Եռյակը եզրափակում է «Լայմեդ» ԲԿ-ի տնօրեն Նաիրա Մելիքյանը:

Նշենք, որ ՔՊ ցուցակում շրջակա միջավայրի նախարարության այլ աշխատակիցներ նույնպես կան: Օրինակ՝ ցուցակի 6-րդ համարը շրջակա միջավայրի նախարարության փոխնախարարի օգնական Մելինե Գասպարյանն է, 13-րդ համարը նախարար Ռոմանոս Պետրոսյանի խորհրդական Տիգրան Գեղամյանն է, 29-րդ համարը՝ նախարարության կառուցվածքային ստորաբաժանման գործառույթները համակարգող Գոռ Գրիգորյանը, ՇՄ նախարարության ԾԻԳ մոնիթորինգի ղեկավար Գագիկ Մելքոնյանը ՔՊ ցուցակի 44-րդ համարն է: ՇՄՆ-ի աշխատակիցներ են նաև ՔՊ ցուցակի 56-րդ, 58-րդ և 59-րդ համարները:

Ցուցակում ներառված են նաև մի շարք համայնքապետեր: Օրինակ՝ 4-րդ համարը ՔՊ ցուցակի Վերին Պտղնիի համայնքապետ Գևորգ Պողոսյանն է, 14-րդ համարը՝ Արամուսի համայնքապետ Հրաչյա Վարդանյանը, 32-րդ համարը՝ նույն համայնքի ղեկավարի տեղակալ Վոլոդյա Ղազարյանը, իսկ 55-րդ համարը Առինջ համայնքի ղեկավարի տեղակալ Հմայակ Ղազարյանն է:

Շատ են նաև կրթական ոլորտի ներկայացուցիչները: Օրինակ՝ 9-րդը ցուցակում Աբովյանի թիվ 4 ավագ դպրոցի տնօրենի տեղակալ Մարգարիտա Հարությունյանն է, 12-րդը՝ Մայակովսկու Հ․ Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Լիլիթ Ղազարյանը, 15-րդ համարն Արամուսի Վ․ Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Նոնա Պողոսյանն է և այլ ներկայացուցիչներ:

Իշխող կուսակցության ցուցակում ներառված են տարբեր ոլորտի ներկայացուցիչներ՝ բժիշկներ, դասախոսներ, տնտեսագետներ, մասնավոր մի շարք կազմակերպությունների աշխատակիցներ և այլք:

Աբովյանի ՔՊ ցուցակն ամբողջությամբ՝ ստորև:

Աղբյուր՝ armtimes.com