Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեր նպատակն է՝ զերծ պահել ՀՀ իշխանություններին, որ չկատարեն որևիցե քայլ ժողովրդի թիկունքում․ Սեյրան Օհանյանը

«Բավականին բարդ իրավիճակ է ստեղծված ՀՀ-ում և ՀՀ-ի շուրջը, և այսպիսի քննարկումները, ոչ թե պետք է ընդդիմությունը նախաձեռնի, այլ քաղաքական նախաձեռնությունը պետք է նախաձեռնի, որ փարատի այն մտահոգությունները, որոնք կան մեր հանրության մեջ»,-այսօր՝ ԱԺ-ի հերթական նիստի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Սեյրան Օհանյանն անդրադառնալով իրենց կողմից առաջ քաշած սահմանազատման ու սահմանագծման հիմնախնդիրների օրակարգին։ 

Պատգամավորի խոսքով՝ հանրության մտահոգությունները փարատելու նպատակներով՝ իրադրության լարվածության պայմաններում և նաև նոր այդպիսի իրավիճակներում նախաձեռնում են արտահերթ լսումներ և քննարկումներ, որին պարտավոր են մասնակցել բոլորը․ «Այս հայտարարության մեջ որևիցե քաղաքական ենթատեքստ չկա։ Նպատակը մեկն է՝ զերծ պահել ՀՀ իշխանություններին, գործադիրին, որին պետք է պատվեր տա հենց ԱԺ-ն՝ չկատարի որևիցէ մի քայլ մեր ժողովրդի թիկունքում, որը վնաս կհասցնի մեր ժողովրդի շահերին»։