Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սահմանագծման և սահմանազատման օրակարգը պետք է տարանջատել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացից. Մարիա Կարապետյան

Ասօր՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ հերթական նիստում քննարկվում է Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին հայտարարության նախագիծը:

Ինչպես նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը քննարկել է «Հայաստան» խմբակցության հայտարարության նախագիծը և տվել բացասական եզրակացություն:

«Հաշվի առնելով, որ նախագծի քննարկումը ենթադրում է Հայաստանի անվտանգային և արտաքին քաղաքականության վերաբերյալ զգայուն հարցեր, հանձնաժողովը փակ ռեժիմով մանրամասն քննարկել է հայտարարության նախագիծը և առաջարկում է այն հավելյալ չքննարկել լիագումար նիստերին»,- հայտարարեց նա:

Մարիա Կարապետյանի խոսքով՝ սահմանագծման և սահմանազատման օրակարգը պետք է ոչ թե փոխկապակցել  ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի հետ, այլ տարանջատել. «Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը պետք է պաշտպանվի այդ թվում նաև սահմանագծման և սահմանազատման գործընթացի միջոցով: ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարթակը ԵԱՀԿ ՄԽ եռանախագահությունն է, և Հայաստանի ու Արցախի շահերից չի բխում եռանախագահության ներքո քննարկվելիք հարցերը տեղափոխել կամ փոխկապակցել սահմանագծման և սահմանազատման օրակարգի հետ»: