Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քվեարկության արդյունքում որոշվեց «Հայաստան» դաշինքի կողմից առաջարկվող նախագիծը քննարկել փակ ձևաչափով

Քվեարկության արդյունքում որոշվեց «Հայաստան» դաշինքի կողմից առաջարկվող նախագիծը քննարկել փակ ձևաչափով
Հայաստան
15:43, 06 декабрь 2021
Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին «Հայաստան» դաշինքի կողմից առաջարկվող հայտարարության նախագծի ընդունումը:

Ինչպես նշեց հանձնաժողովի նախագահ Էդվարդ Աղաջանյանը, նախագծում առկա են մի շարք զգայուն հարցեր, որոնց հրապարակումը կարող է խոչընդոտել բանակցային գործընթացին և հարուցել անվտանգային խնդիրներ, և առաջարկեց նախագծի քննարկումն անցկացնել փակ ձևաչափով:

Թեև ընդդիմության ներկայացուցիչները դեմ էին հարցը փակ ռեծժիմով քննարկելուն, սակայն քվեարկության արդյունքում որոշվեց նախագիծը քննարկել փակ ձևաչափով: