Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մերժվածը և մերժվողը արդեն պարտվել են, և մնացել է ժողովրդի հաղթանակը արձանագրել միայն ընտրատեղամասերում. Ալեն Սիմոնյան

Մերժվածը և մերժվողը արդեն պարտվել են, և մնացել է ժողովրդի հաղթանակը արձանագրել միայն ընտրատեղամասերում. Ալեն Սիմոնյան
Քաղաքականություն
21:22, 15 июнь 2021
«Այսօր մերժվածը և մերժվողը փորձում են ներկայացնել, որ այստեղ և մնացած քաղաքներում հավաքված մարդիկ ինչ-որ տեղից բերված մեր համաքաղաքացիներն են, ոչ թե սյունեցիներ: Մերժվածը իր փոքրիկ մերժվածների հետ իր մտքին եկած վատ բառերն է ասում, քանի իրեն ուրիշ մեկը այդ բառերը չի ասել, իսկ մյուսը հանրահավաքները տեղափոխում է կողքի ակումբն ու այդ տեսանյութերի վրա ծափահարություններ դնում: Սա նշանակում է, որ իրենք արդեն պարտվել են»,- այսօր՝ հունիսի 15-ին, նախընտրական քարոզարշավի շրջանակներում Սյունիքի մարզ կատարած այցելության ժամանակ Կապանում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ ընդամենը մնացել է ժողովրդի հաղթանակը արձանագրել ընտրատեղամասերում. «Դրանից հետո իրենք որևիցե հնարավորություն չեն ունենալու վերադարձի: Իրենք բոլորը պետք է պատասխան տան իրենց արածների համար»: