Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընտրակաշառք առաջարկողները կամ պետք է հաշտվեն, որ այս ազգի տականքներն իրենք են, կամ պետք է գան ու ինձնից հաշիվ պահանջեն. Արմեն Խաչատրյան

Ընտրակաշառք առաջարկողները կամ պետք է հաշտվեն, որ այս ազգի տականքներն իրենք են, կամ պետք է գան ու ինձնից հաշիվ պահանջեն. Արմեն Խաչատրյան
Քաղաքականություն
21:00, 15 июнь 2021
Այսօր՝ հունիսի 15-ին, նախընտրական քարոզարշավի շրջանակներում Սյունիքի մարզ կատարած այցելության ժամանակ Կապանում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հայտարարեց. «Ընտրակաշառք առաջարկողներն այս ազգի տականքներն են: Կամ պետք է հաշտվեն, որ այս ազգի տականքներն իրենք են, կամ պետք է գան ու ինձնից հաշիվ պահանջեն: Այդ տականքներն են փշրում մեր ապագան, խլում մեր երեխաների լուսավոր ապագան, մեր անվտանգությունն են փշրում ու մեր երկիրը տանում դեպի էդ գարշահոտ ճահիճը: 99 թվականին հնարավորություն ենք ունեցել կառուցել լավ ապագայով երկիր, բայց մի անգամ գլխատեցին ու երկիրը տարան այդ գարշահոտ ճահիճ: 30 տարի անց հնարավորություն ստեղծվեց այս երկիրը դուրս հանել այդ ճահճից: Եվ հիմա էլ նրանք փորձում են այդ ամենը անել իրենց փողերով և 20 տարվա մեջ իրենց ստացած բարձրագույն կրթությամբ, որի անունն է ընտրակեղծարար»:

Նա ընդգծեց, որ այսօր տեղի ունեցած իրադարձություններին անդրադարձ է կատարվելու ամսի 20-ից հետո. «Ձեզ վստահեցնում եմ՝ ոստիկանությունից, ԱԱԾ-ից տեսնելու եք հաղորդագրություններ այդ տականքների դեմքերի պատկերմամբ: Մեզ հիմա պողպատյա ձեռք է պետք այս բոլոր հարցերը լուծելու համար»: