Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ձեր քվեով պիտի ճզմեք Հայաստանը քաղաքացիական բախումների թատերաբեմի վերածելու փորձ անող ուժերին. Փաշինյան․ Տեսանյութ

Ձեր քվեով պիտի ճզմեք Հայաստանը քաղաքացիական բախումների թատերաբեմի վերածելու փորձ անող ուժերին. Փաշինյան․ Տեսանյութ
Քաղաքականություն
12:48, 13 июнь 2021
Այսօր՝ հունիսի 13-ին, նախընտրական քարոզարշավի շրջանակներում Կոտայքի մարզ կատարած այցելության ժամանակ Աբովյան քաղաքում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ընտրողների հետ մեկնարկեց Հայաստանի Հանրապետության օրհներգով:

«Սիրելի աբովյանցիներ, երբ մենք ասում ենք՝ ապագա կա, ձեզ նկատի ունենք, որովհետև դուք եք Հայաստանի Հանրապետության ապագան, որովհետև դուք եք սեփական ձեռքերով կառուցելու, ամրացնելու այդ ապագան, որովհետև դուք եք Հայաստանի Հանրապետության հենասյունը և այս վերջին 7 ամիսների ընթացքում դա ապացուցեցիք»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ոմանք ուզում էին Հայաստանը վերածել քաղաքացիական բախումների թատերաբեմի, բայց ՀՀ քաղաքացիները թույլ չտվեցին դա. «Սակայն այսօր էլ այդ ուժերը փորձում են իրենց մտադրությունները վերակենդանացնել: Բայց դուք Հայաստանը քաղաքացիական բախումների թատերաբեմի վերածել  փորձող ուժերին հունիսի 20-ին պիտի ճզմեք ընտրական տեղամասերում»:

Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև երեկ տարածված շահարկումների մասին և ընդգծեց. «Նահատակների երեխաների երջանկությունը մեր պարտքն է այդ նահատակների առաջ: Մենք ամեն օր հիշելու ենք նրանց թափած արյունը, և նրանց երեխաները պետք է իմանան, որ իրենց հայրերի զոհողությունն է երջանկություն բերել և երջանկություն է բերել ոչ միայն իրենց, այլև հազարավոր ուրիշ երեխաների»: