Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեզ համար միանշանակ է՝ ադրբեջանական զորքերը պետք է մեր երկրից դուրս գան. Փաշինյանը՝ Մեծ Մասրիկում․ Տեսանյութ

Մեզ համար միանշանակ է՝ ադրբեջանական զորքերը պետք է մեր երկրից դուրս գան. Փաշինյանը՝ Մեծ Մասրիկում․ Տեսանյութ
Քաղաքականություն
14:38, 12 июнь 2021
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր՝ հունիսի 12-ին, Գեղարքունիքի մարզ կատարած այցի շրջանակներում Մեծ Մասրիկում հայտարարեց. «Մեր երկիրը պիտի հավատով ապրի, բարեկամությամբ ապրի, բայց նաև ուժով ապրի, որովհետև մեր սահմանների պաշտպանության հարցն այսօր մեզ համար ամենակարևոր հարցն է»:

Նրա խոսքով՝ այսօր առավելագույնն է արվում երկու բան անելու համար. «Առաջին՝ տարածք ներխուժած ադրբեջանական զորքերի հետ գնալու, և երկրորդ՝ մեր սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու համար: Մենք այդ խնդիրը լուծում ենք միջազգային մեր գործընկերների ներգրավմամբ: Ամենօրյա կապի մեջ ենք ՌԴ մեր գործընկերների, ռուս սահմանապահների, ԵԱՀԿ երկրների մեր գործընկերների հետ: Մեզ համար միանշանակ է՝ ադրբեջանական զորքերը պետք է մեր երկրից դուրս գան: Մենք առաջարկել ենք, որ հայելային եղանակով զորքերը հետ քաշվեն, միջազգային դիտորդներ տեղակայվեն, որից հետո միջազգային հովանու ներքո սկսվի սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի աշխատանքը»:

Փաշինյանն ընդգծեց, որ պետք չէ վախենալ դեմարկացիա և դելիմիտացիա բառերից. «Դա նշանակում է սահմանի երկայնքով միջազգային իրավունքով օժտված պարիսպ կառուցել, և մենք այդ ճանապարհով գնալու ենք»: