Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Բրյուսելական բանակցություններ. ի՞նչ ակնկալել եվրոպական միջնորդությունից»․ քննարկում․ ուղիղ

«Բրյուսելական բանակցություններ. ի՞նչ ակնկալել եվրոպական միջնորդությունից»․ քննարկում․ ուղիղ
Քաղաքականություն
11:07, 15 декабрь 2021
Մասնագիտական հանրության ակնկալիքները Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումից բազմազան են, երբեմն՝ հակասող:

Մասնագետների մի մասը կարծում է, որ Բրյուսելում կողմերը կքննարկեն բացառապես հումանիտար խնդիրներ, մյուս մասը հակված է մտածել, որ Փաշինյանն ու Ալիևը կարող են օգտագործել եվրոպական հարթակը՝ շարունակելու Սոչիում կայացված պայմանավորվածությունների քննարկումը, քանի որ դրանց կյանքի կոչման հարցում էական առաջընթաց դեռևս չի նկատվում:

Բրյուսելում Հայաստանի, Եվրոպական Միության և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքներին և ղարաբաղյան հակամարտության հետագա կարգավորման վրա դրանց հնարավոր ազդեցությանը հանգամանորեն կանդրադառնանք դեկտեմբերի 15-ին, ժամը 10:30-ին «Հոդված 3» ակումբի՝ ՏԵՍԱԿԱՊԻ միջոցով կազմակերպած «ԲՐՅՈՒՍԵԼՅԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ի՞նչ ակնկալել եվրոպական միջնորդությունից» թեմայով քննարկման ժամանակ:  
բանախոսներն են.

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, լրագրող, պատմություն հետազոտող 

ԱՐԵԳ ՔՈՉԻՆՅԱՆ, ռազմաքաղաքական հարցերով փորձագետ 

ՀՈՎՍԵՓ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ, «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության ղեկավար