Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում դեսպան տիկին Կիրստի Նարինենին

Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում դեսպան տիկին Կիրստի Նարինենին
Քաղաքականություն
19:48, 12 март 2021
Մարտի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Կիրստի Նարինենին. հաղորդում են ՀՀ ՊՆ-ից:

Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը ներկայացրել է ռազմական գործողությունների դադարեցումից հետո ստեղծված իրավիճակը, ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, խաղաղապահ առաքելության պայմաններում Արցախում անվտանգության ապահովման և հումանիտար հարցերը՝ հատուկ շեշտադրելով Ադրբեջանի կողմից ռազմագերիների վերադարձի խնդիրը:

Զրուցակիցները քննարկել են նաև նաև տարածաշրջանային անվտանգային միջավայրին, առկա սպառնալիքներին և ակնկալվող զարգացումներին առնչվող այլ հարցեր: