Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ոչ միշտ են հրապարակային հայտարարություններն ամբողջությամբ համընկնում փակ սենյակներում քննարկված մոտցումների հետ. Արարատ Միրզոյանն արձագանքեց Ալիևի հայտարարությանը

Ոչ միշտ են հրապարակային հայտարարություններն ամբողջությամբ համընկնում փակ սենյակներում քննարկված մոտցումների հետ. Արարատ Միրզոյանն արձագանքեց Ալիևի հայտարարությանը
Քաղաքականություն
17:46, 19 январь 2022
Առաջին անգամ չէ, որ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը հանդես է գալիս մեղմ ասած ոչ կառուցողական հայտարարություններով և դիրքորոշմամբ: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է մեր արտաքին գերատեսչույթունն արձագանքում ԼՂ հիմնախդրով զբավելու ԵԱՀԿ Մինսկի խմբի փորձերը ճնշելու Ադրբեջանի նախագահի սպառնալիքներին:

«Սա իհարկե խանգարում է բոլոր եղած խնդիրների կառուցողական մթնոլորտում քննարկամանը և ըստ այդմ բոլորի համար ընդունելի լուծումների փնտրտուքին և ամրագրմանը: Այդուհանդերձ պետք է ասեմ, որ ոչ միշտ են հրապարակային հայտարարություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն համընկնում փակ սենյակներում քննարկված մոտցումների հետ: Պիտի ասեմ նաև, որ մի բան է Ադրբեջանի դիրքորոշումը, մեկ այլ բան է իրականությունը, մի բան է միջազգային հանրության դիրքորոշումը: Իրականությունն այն է, որ չնայած Ադրբեջանի մեկ տարի շարունակ մատուցվող դիրքորոշմանը, թե ԼՂ հիմնախնդրի հարցը լուծված է, և ոչ հիմնախնդիր, ոչ ԼՂ գոյություն չունի, այս 1տարվա ընթացքում տեսել ենք, որ աշխարհը բոլորովին դրա հետ համաձայն չէ, և իրականությունն էլ այդպիսին չէ»,- ասաց Միրզոյանը: