Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գեներալ Էդվարդ Վոհնը ուժային կառույցների պոշտոնյաների հետ քննարկել է հայ-ամերիկյան հետագա համագործակցությունը

Գեներալ Էդվարդ Վոհնը ուժային կառույցների պոշտոնյաների հետ քննարկել է հայ-ամերիկյան  հետագա համագործակցությունը
Քաղաքականություն
11:28, 22 январь 2022
Այս շաբաթ Հայաստանում էր ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Գործընկերության, անվտանգային համագործակցության և տիեզերական կարողությունների հարցերով փոխտնօրեն, բրիգադային գեներալ Էդվարդ Վոհնը. տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:

«Նա հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարարության, Գլխավոր շտաբի և արտակարգ իրավիճակների նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննության առնելով հայ-ամերիկյան գործընկերությունը և հետագա համագործակցությունը։ Հանդիպումներին ներկա էր նաև դեսպան Թրեյսին։ Գեներալ Վոհնը այցելել է 12-րդ խաղաղապահ բրիգադ և Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան։

Նա նաև եղել է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում և ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի շիրիմին»,- ասված է հաղորդագրությունում: