Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի ՄԻՊ-ը ստորագրել է համագործակցության հուշագիր

Արցախի ՄԻՊ-ը ստորագրել է համագործակցության հուշագիր
Քաղաքականություն
19:19, 31 январь 2022
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի, «Ճշմարտության և Արդարության Կենտրոն» կազմակերպության (Center for Truth and Justice), Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Արցախի պետական համալսարանի միջև ստորագրվել է համագործակցության քառակողմ հուշագիր։

Հուշագրով կողմերը նախատեսում են համագործակցել 2020 թվականի աշնանը Արցախի խաղաղ բնակչության դեմ սանձազերծած ադրբեջանական ագրեսիայի ընթացքում և դրա հետևանքով տուժած անձանց իրավունքների խախտումները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից հայկական հոգևոր-մշակութային հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը հավաքագրելու, փաստագրելու և պահպանելու նպատակով փաստահավաք աշխատանքներ իրականացնելու շուրջ։