Քաղաքացիակենտրոն
լրատվություն

CFTJ-ն այս օրերին շատ կարևոր գործ է իրականացնում՝ հավաքագրելով ապացույցներ և փաստագրելով ադբեջանական հանցագործությունները․ Արցախի ՄԻՊ

CFTJ-ն այս օրերին շատ կարևոր գործ է իրականացնում՝ հավաքագրելով ապացույցներ և փաստագրելով ադբեջանական հանցագործությունները․ Արցախի ՄԻՊ
Հասարակություն
16:32, 01 ноябрь 2021
ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Մարդու իրավունքների պաշտպանի և «Ճշմարտության և արդարության կենտրոն» (CFTJ, https://cftjustice.org/ ) կազմակերպության միջև ձևավորված համագործակցության շրջանակներում հանդիպել եմ փաստահավաք առաքելություն իրականացնող խմբի անդամներին՝ ԱրՊՀ իրավաբանական բաժնի ուսանողներին, որոնք այս օրերին շատ կարևոր գործ են իրականացնում՝ հավաքագրելով ապացույցներ և փաստագրելով ադբեջանական հանցագործությունները։

CFTJ- ն հիմնադրվել է 2020թ. Արցախյան պատերազմից հետո՝ պատերազմական հանցագործությունների հետևանքով տուժած անձանց ցուցմունքները պահպանելու համար: Կենտրոնը միջազգային իրավական չափանիշներին համապատասխան կրթում և վերապատրաստում է թիմեր Արցախում և Հայաստանում՝ ապացույցների վրա հիմնված հարցազրույցներ իրականացնելու նպատակով:
 
CFTJ-ի առաքելությունն է ստեղծել մարդկության դեմ հանցագործությունների կենդանի հուշարձան: