Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի ՄԻՊ-ը հանդիպել է Santé Arménie առողջապահական նախաձեռնության ներկայացուցիչների հետ

Արցախի ՄԻՊ-ը հանդիպել է Santé Arménie առողջապահական նախաձեռնության ներկայացուցիչների հետ
Հասարակություն
22:06, 29 октябрь 2021

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հանդիպել է Santé Arménie առողջապահական նախաձեռնության ներկայացուցիչների հետ: Կազմակերպությունը բժիշկների և համալսարանական հիվանդանոցների բուժաշխատողների անկախ կոլեկտիվ է, որ ձևավորվել է Արցախի դեմ սանձազերծված պատերազմի օրերին՝ պատերազմից տուժած անձանց բժշկական օժանդակություն ցուցաբերելու համար և այսօր էլ աջակցում է Արցախում և Հայաստանում առողջապահական համակարգի զարգացմանը։

Գեղամ Ստեփանյանն ընդգծել է Santé Arménie-ի կողմից իրականացվող աշխատանքների կարևորությունն Արցախում բնակչության առողջության պահպանման իրավունքի պատշաճ իրացմանն աջակցելու տեսանկյունից և շնորհակալություն հայտնել տարբեր ծրագրերով Արցախի կողքին լինելու համար։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախում հոգեկան առողջության պահպանման ոլորտում իրականացվող և նախատեսվող ծրագրերին՝ մատնանշելով հետպատերազմյան իրողություններով պայմանավորված դրանց կարևորությունը։


Արցախի մարդու իրավունքների պաշտպանն իր պատրաստակամությունն է հայտնել լիազորությունների շրջանակներում աջակցելու կազմակերպության կողմից Արցախում իրականացվող ծրագրերին։