Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նրանք Արցախի կարգավիճակը տեղափոխեցին Հյուսիսային պողոտա. Ազատ Արշակյան․ տեսանյութ

«Արցախ․․․․ ինքնորոշում․․․․ պերեստրոյկա․․․․ Մակաշով, Ռոխլին։ Պատկերացնու՞մ եք ովքեր էին երկրի բախտը տնօրինում։ Ու հանկարծ 30 տարի օրինակելի պետություն դարձավ Արցախը»։

Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանի գնահատմամբ՝ հայ ժողովուրդը 1988-ի փետրվարին ապացուցեց, որ կարող է հրաշքներ գործել։

Ստեփանակերտը դարձել էր ազգային զարթոնքի կենտրոն։

Խոսելով բացթողումների մասին՝ Արշակյանը, մասնավորապես, ասում է․ «Այդ երկուսը՝ ես անուն ազգանունները չեմ ուզում ասել, Արցախը հետ մղեցին, դարձրեցին գավառ։ Նրանք՝ որպես պատասխանատու քաղաքացի, այսօր իրենց զավակների և կապիտալի հետ պետք է լինեին Ստեփանակերտում և մեզ հանդիմանեին հենց այնտեղից։ Բայց իրենք ու՞մ են դիմում, որտեղի՞ց։ Այստեղ՝ պարկետի վրայից, սալոնում, իրենց կոմֆորտ անկյունից»։

Մանրամասները՝ տեսանյութում։