Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այն հայհոյանքները,որ հնչեցին, բառ առ բառ ուղղում եմ այդ մարդկանց և նրանց քաղաքական հայրերին․ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ A1plus.am

«30-40 խուժանի հավաքելով մի տեղ՝ կազմակերպեցին այսպես կոչված ահնազանդությունների ակցիան, եւ նրանք սրանով ուզում են վարկաբեկել Նիկոլ Փաշինյանին։ Ուզում են տպավորություն ստեղծել, թե կարող են նմանանատիպ հայհոյախառն արտահայտություններ հնչեցնել եւ դա մնա անպատասխան» ,- անդրադառնալով երեկ Սյունիքում տեղի ունեցած դեպքերին՝ այս մասին Ազգային ժողովում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։

«Ես ուզում եմ ասել, որ այդ հայհոյանքները չեն մնում անպատասխան։ Դուք սիրում եք ինձ ներկայացնել, որպես աներձագ. ես հիմա նաեւ որպես Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամ ուզում եմ ասել, որ դավաճանն էլ են իրենք, կապիտուլյանտն էլ են իրենք եւ մնացած բոլոր հայհոյանքները, որոնք իրենք ուղղում են՝ ես բառ առ բառ ուղղում եմ իրենց եւ իրենց քաղաքական հայրերին, ովքեր հրահանգներ էին տվել», - ասաց Հակոբյանը։

Հարցին, թե Սյունիքում չե՞ն կարող մարդիկ վրդովվել, երբ իրենց բնակավայրերի մի մասը անցավ Ադրբեջանին, Հակոբյանը պատասխանեց. «Իրենց բնակավայրի մի մասը 2010 թվականին օրենք են ընդունել եւ հանձնել, մենք պատերազմով պարտվեցինք, բայց մեզնից առաջ թղթով ու օրենքով այդ տարածքները հանձնեցին։ Եվ այդ մարդիկ, ովքեր հանձնողների կողմնակիցներն ու աջարակիցներն են՝ այսօր եկել եւ հայհոյում են ոչ միայն Նիկոլ Փաշինյանին, այլեւ նրա աջակիցներին»։ 

Պատգամավորի խոսքով՝ կան մարդիկ, ովքեր դժգոհ են, բայց նրանք խուժանի նման չեն պահում իրենց, իսկ մենք երեկ տեսանք խուլիգանական պահվածք։ 

«Պետք է բերման ենթարկվեն եւ պետք է այդպես ստորանալով բերման ենթարկվեն, որովհետեւ նրանք հայհոյում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին», - ասաց նա։