Հռչակագրով Ռուսաստանը դե յուրե ճանաչում է նախկին ԼՂԻՄ-ը որպես Ադրբեջանի մաս, իսկ Ադրբեջանն էլ համաձայնում է ԼՂ փոքր մասը դե ֆակտո թողնել ռուսական ազդեցության տակ. քաղաքագետ

Քաղաքականություն
Civic.am-ի զրուցակիցն է քաղաքագետ, Քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Բենիամին Պողոսյանը:
- Պարոն Պողոսյան, Ռուսաստանը և Ադրբեջանը դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր են ստորագրել, որում, ի թիվս մի շարք դրույթների, նշված է, որ երկու երկրներն իրենց հարաբերությունները կառուցում են տարածքային ամբողջականության և երկու երկրների պետական սահմանների անձեռնմխելիության փոխադարձ հարգանքի հիման վրա։ Արդյոք «տարածքային ամբողջականություն» արտահայտությունը ներառո՞ւմ է Ադրբեջանի ներկայիս տարածքը, այդ թվում՝ Արցախի գրավված տարածքները: Քանի որ կողմերը մեկ այլ դրույթով կարևորել են ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կենտրոնական դերի հետագա ամրապնդումը, իսկ ՄԱԿ-ը մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարգման հարցը:
- Նախկինում Ռուսաստանի և Ադրբեջանի միջև երկու հարյուրից ավելի փաստաթղթեր են ստորագրվել, բայց դաշնակցային փոխգործակցության մասին՝ ոչ: Հռչակագրում սրանով վերահաստատվում է այն, որ Ռուսաստանը Ադրբեջանին ասում է՝ ես դե յուրե ճանաչում եմ նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը որպես Ադրբեջանի մաս, իսկ դա նշանակում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Խորհրդային Ադրբեջանի սահմաններով: Բայց Ադրբեջանն էլ համաձայնում է, որ ԼՂ այն փոքր մասը՝ 3000 քմ, որը մնացել է հայկական տիրապետության տակ, լինելու է դե ֆակտո ռուսական ազդեցության տակ, այսինքն՝ Ադրբեջանն ընդունում է, որ այդ տարածքն իր վերահսկողության տակ չէ: Մենք մոտավորապես ունենք նույն վիճակը, ինչ որ կար ռուս-վրացական հարաբերություններում 1990-ականների կեսից մինչև 2008 թվականը, նկատի ունեմ Աբխազիայի և Հարավային Օսիայի կարգավիճակը, երբ էլի փաստաթղթերով Ռուսաստանը ճանաչում էր Աբխազիան որպես Վրաստանի մաս, բայց Աբխազիան գրեթե ամբողջությամբ և Հարավային Օսիայի զգալի մասը փաստացի ռուսական վերահսկողության տակ էին:
- Այսինքն՝ Արցախի հարցը շարունակում է անորոշ մնալ:
- Անորոշ է այնքանով, որքանով անորոշ էր Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցը: Երբ 1992թ.-ին Հարավային Օսիայի հարցով ռուս-վրացական պայմանագիր կնքվեց, հետո 1994թ.-ին Մոսկվայում Աբխազիայի հարցով էլի կնքվեց ռուս-վրացական պայմանագիր, այն ժամանակ էլ թվում էր, թե Ռուսաստանը ճանաչում է այդ տարածքները որպես Վրաստանի մաս, և ենթադրվում էր, որ հարցը փակված է կամ անորոշ է: Սակայն անցավ մոտ 14 տարի, տեղի ունեցավ ռուս-վրացական պատերազմը, և Ռուսաստանը ճանաչեց այդ միավորումների անկախությունը: Նույնը հիմա Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների մասով է, որովհետև երբ մենք 2014, 2015թթ. Մինսկի համաձայնագրերն ենք նայում, այնտեղ որևէ բառ չկա, որ Դոնեցկի ու Լուգանսկի հանրապետությունները Ուկրաինայի մաս չեն, կամ Ռուսաստանը պատրաստվում է դրանք ճանաչել որպես անկախ պետություն: Իսկ 2019թ. Մինսկի համաձայնագրում Ռուսաստանը ճանաչում է Դոնեցկն ու Լուգանսկը որպես Ուկրաինայի մաս, Ուկրաինան էլ իր հերթին պարտավորվում է Դոնեցկին ու Լուգանսկին տրամադրել հատուկ ինքնավարություն: Սակայն հիմա՝ 7 տարի անց, Ռուսաստանը ճանաչեց Դոնեցկի ու Լուգանսկի անկախությունը: Հիմա, որ ՌԴ-ի և Ադրբեջանի միջև ստորագրվել է դաշնակցային համագործակցության հռչակագիր, Ռուսաստանը ֆիքսել է, որ դե յուրե Ադրբեջանի տարածքներն այն տարածքներն են, որ կար Խորհրդային Ադրբեջանի ժամանակ՝ ներառյալ ԼՂԻՄ-ը, բայց Ադրբեջանը դե ֆակտո ընդունում է, որ այդ 3000 քմ-ն մնում է ռուսական ազդեցության տակ: Բայց սա չի նշանակում, որ Ռուսաստանը չի կարող տեսականորեն ճանաչել Արցախի անկախությունը. սա կախված է ռուս-ադրբեջանական հարաբերություններից ու Ադրբեջանի պահվածքից:
- Ստորագրված փաստաթղթում կա դրույթ նաև այն մասին, որ Ռուսաստանը և Ադրբեջանը ձեռնպահ են մնում ցանկացած գործողությունից, որը վնասում է երկու պետությունների ռազմավարական գործընկերությանը և դաշնակցային հարաբերություններին։ Հաշվի առնելով, որ Ադրբեջանը մեր դեմ թշնամական է տրամադրված, արդյոք սա չի՞ նշանակում, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակցի գլխավոր դերը զիջում է կամ թողնում է:
- Դժվար է ասել, որ Ռուսաստանը զոհաբերում է Հայաստանի շահերը, որովհետև Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև ոչ թե պայմանագիր, այլ ընդամենը հռչակագիր է ստորագրված: Բայց եթե պատերազմից հետո նայենք Հայաստանի վարած քաղաքականությանը Ադրբեջանի նկատմամբ, որ Ադրբեջանի հետ պետք է հարաբերությունները լավացնել, պետք է սահմանները դելիմիտացնել, դեմարկացնել, Ադրբեջանի հետ կնքել խաղաղության պայմանագիր, բացել ճանապարհները՝ ես այստեղ հակասություն չեմ տեսնում Հայաստանի վարած տարածաշրջանային քաղաքականության և ՌԴ-ի ու Ադրբեջանի միջև ստորագրված հռչակագրի կետերի միջև:
- Ինչո՞ւ հիմա կնքվեց այս հռչակագիրը: Արդյոք սա կապվա՞ծ է ռուս-ուկրաինական լարված հարաբերությունների հետ, թե՞ Հայաստանի վարած արտաքին քաղաքականության որոշ քայլեր դուր չեն եկել Ռուսաստանին:
- Սա Հայաստանի արտաքին քաղաքականության հետ առանձնապես կապ չունի ու ոչ էլ Հայաստանի հետ: Ռուսաստանը միշտ էլ չի թաքցրել իր նպատակը՝ վերականգնել իր ազդեցությունը հետխորհրդային տարածքի մեծ մասի վրա: Եթե վերցնենք Հարավային Կովկասը, Հայաստանը վաղուց Ռուսաստանի ազդեցության տակ է և շարունակում է մնալ: Վրաստանում Ռուսաստանը երկար ժամանակ չի կարող իր ազդեցությունը հաստատել, որովհետև հասարակության մեծ մասը հակառուսական է, և Հարավային Կովկասում Ռուսաստանի հիմնական թիրախը Ադրբեջանն էր: Ադրբեջանն ունի լուրջ մրցակից՝ հանձին Թուրքիայի, որի ազդեցությունը հատկապես 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում զինված ուժերի նկատմամբ ավելացավ: Դրան զուգահեռ նաև Թուրքիայի դրական իմիջը մեծացավ Ադրբեջանի հասարակությունում, որովհետև այնտեղ համոզված են, որ իրենք հաղթեցին պատերազմում հիմնականում Թուրքիայի օգնության շնորհիվ: Հիմա, Ռուսաստանի տեսակետից, հռչակագիր կնքելով՝ իր դիրքերն ամրապնդում է Ադրբեջանում, որովհետև պատերազմից հետո Ռուսաստանն ունի կոշտ ազդեցության լծակ Ադրբեջանում. դա Արցախում տեղակայված ռուսական զորքերն են: Հիմա այդ կոշտ ազդեցության լծակը գումարվեց փափուկ ազդեցության միջոցներով՝ դաշնակցային համագործակցություն, տնտեսական հարաբերություններ և այլն: Եթե Ադրբեջանի տեսանկյունից ենք նայում՝ ինչքան էլ Իլհամ Ալիևը խոսում է թուրք-ադրբեջանական եղբայրությունից, մեկ ազգ՝ երկու պետություն, երկու պետություն՝ մեկ բանակ, Շուշիի ստորագրված հռչակագրից և այլն, սակայն Ալիևը հասկանում է, որ ինքը Թուրքիայի համար Ադրբեջանի իդեալական ղեկավար չէ՝ հաշվի առնելով իր կապերը և իր հոր կապերը Ռուսաստանի հետ: Իմ գնահատմամբ՝ Ալիևն ունի մտահոգություն, որ եթե Թուրքիան ամբողջությամբ վերահսկի Ադրբեջանի բոլոր կարևոր պետական ինստիտուտները, առաջին հերթին՝ հատուկ ծառայությունները, բանակը և բուժհաստատությունները, ապա ամենայն հավանականությամբ Ալիևին իշխանությունից կհեռացնեն և իշխանության կբերեն Թուրքիային լոյալ ինչ-որ մեկին: Իսկ այդ հեռանկարը ոչ Ալիևին է ուրախացնում, ոչ էլ Ռուսաստանին, որովհետև դա կնշանակի Ադրբեջանը կորցնել, մինչդեռ Ռուսաստանի նպատակն է ամրապնդվել հետխորհրդային տարածքներում: Հետևաբար այդ հռչակագիրը ստորագրելով՝ Ադրբեջանը բալանսավորում է իր հարաբերությունները Թուրքիայի հետ:
Փետրվարի 21-ի երեկոյան Ռուսաստանը ճանաչեց Դոնեցկի ու Լուգանսկի Հանրապետությունների անկախությունը, և տասներկու ժամ անց՝ փետրվարի 22-ին, Ադրբեջանը հայտնվեց Ռուսաստանում՝ հռչակագիր կնքելու, իր հարաբերությունները որակապես բարձրացնելու Ռուսաստանի հետ: Փաստաթղթի ստորագրման ժամանակահատվածը բնականաբար Ռուսաստանի կողմից նախօրոք էր որոշվել, և ստացվում է՝ Ադրբեջանը առաջին երկիրն է, որն աջակցում է Ռուսաստանին, մինչ Արևմուտքը պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի նկատմամբ: Այսինքն՝ այս հռչակագրի ստորագրումն անուղղակի կապ ունի Ուկրաինայի հետ:
- Հռչակագրի դրույթներից մեկն էլ վերաբերում է զենքի և ռազմական տեխնիկայի պահպանման, վերանորոգման, արդիականացման սպասարկման կենտրոններ ստեղծելուն, ինչպես նաև տարբեր տեսակի ռազմական արտադրանքի համատեղ արտադրություն կազմակերպելուն: Սա որքանո՞վ է հակասում Հայաստանի շահերին:
- Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի միլիարդավոր դոլարների վաճառքը բնականաբար Հայաստանին չէր կարող ուրախացնել, որովհետև երբ 2011թ.-ից Ալիևը մերժեց Կազանի փաստաթուղթը, դա ակնհայտ ցուցիչ էր, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, և ցանկացած զինատեսակ, որ Ադրբեջանը գնում էր՝ լիներ Ռուսաստանից, Իսրայելից, Թուրքիայից, բնական է, որ օգտագործվելու էր հավանական դարձող պատերազմում, ինչը մենք տեսանք: Բայց քանի որ Հայաստանի իշխանության դիրքորոշումն է կարգավորել հարաբերությունները Ադրբեջանի հետ, հետևաբար Հայաստանի իշխանությունը չի գտնում, որ Ադրբեջանը լինելու է իր հակառակորդը, և եթե Հայաստանի կառավարության տեսանկյունից նայենք, ապա որևէ խնդիր չկա: Ինչու պետք է քո երկրի հետ բարիդրացիական հարաբերությունների մեջ գտնվող երկրին զենքի վաճառքը համարվի քո երկրի շահերի դեմ ուղղված քայլ:
Նարա Մարտիրոսյան