Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրականում Ուկրաինան միայնակ է հակահարված տալիս Ռուսաստանին. Զելենսկի

Իրականում Ուկրաինան միայնակ է հակահարված տալիս Ռուսաստանին. Զելենսկի
Քաղաքականություն / Աշխարհ
07:50, 25 февраль 2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը դիմելով ուկրաինացիներին, խոսել է պատերազմի առաջին օրվա Ուկրաինայի կորուստների մասին ու եզրակացրել է, որ Ուկրաինան, հետևելով պատերազմի առաջին օրվա արդյունքներին, իրականում միայնակ է հակահարված տալիս հակառակորդին.  գրում է korrespondent.net-ը:

«Այսօր որքան բանակցություններ եմ վարել այլ երկրների ղեկավարների հետ, բոլորից լսել եմ, որ  աջակցում են մեզ: Ես իսկապես շնորհակալ եմ յուրաքանչյուր պետության, որն Ուկրաինային կոնկրետ օգնություն է ցուցաբերում: Բայց կոնկրետ, ոչ բառերով: Բայց կա ևս մեկ բան. մենք  մենակ ենք մնում՝ ի պաշտպանություն մեր պետության: Ո՞վ է պատրաստ մեզ հետ միասին կռվել, եթե անկեղծ՝  չեմ տեսնում այդպիսիններին: Ո՞վ է պատրաստ Ուկրաինային երաշխիքներ տալ՝ անդամակցելու ՆԱՏՕ-ին,  եթե անկեղծ՝ բոլորը վախենում են»,- ասել է նա։  

Հիշեցնենք, որ երեկ վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ գործողության մեկնարկի մասին։ Դրանից անմիջապես հետո պայթյուններ են տեղի ունեցել Ուկրաինայի տարբեր քաղաքներում։ Սահմանամերձ շրջաններում մարտերը շարունակվել են ողջ օրը:

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի