Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նիկոլ Փաշինյանը Մոսկվա կայցելի ապրիլի երկրորդ տասնօրյակում, իսկ Արարատ Միրզոյանը՝ ապրիլի 8-ին

Նիկոլ Փաշինյանը Մոսկվա կայցելի ապրիլի երկրորդ տասնօրյակում, իսկ Արարատ Միրզոյանը՝ ապրիլի 8-ին
Քաղաքականություն
22:58, 25 март 2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Մոսկվա կմեկնի ապրիլին: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Փաշինյանի այցը նախատեսված է ապրիլի երկրորդ տասնօրյակում: Ապրիլի 8-ին էլ ՌԴ կայցելի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Մշակվում են նաև այլ շփումներ` ամենատարբեր մակարդակներում»,- ասել է Զախարովան: