Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ձեր ԶԼՄ-ների բառամթերքն ու դիսկուրսը «ռուս խաղաղապահների թիկունքում Ադրբեջանի ու ՀՀ-ի պայմանավորվածությունն է». Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմությանը

Այսօր՝ ապրիլի 1-ին, հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց է՝ ՏԻՄ մասին օրենքի նախագծում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: 

«Տիկին Գալստյան, ես չեմ պատկերացնում, թե դուք ինչ մոտիվներ ունեք գույներն այդպես ներկայացնելու, որովհետև առնվազն Վանաձորում այս պահին չկա կայուն մեծամասնություն. ոչ մի ուժ չունի ավագանու 50+1 տոկոսը»,- իր ելույթում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը և հավելեց, որ այնտեղ կա դատական գործ, որին ՔՊ-ն ներգրավված չէ:

Պատգամավորն ընդգծեց. «Դուք ընդհանրապես ոչ մի հարց չեք բերել, իսկ մենք բերել ենք հարց, որով լուծվելու են Վանաձորի առօրյա խնդիրները: Իսկ ավելի կարևոր խնդիրների լուծումը, տիկին Գալստյան, ձեզ սատարող լրատվամիջոցները տեսնում են էնպիսի հակապետական ու հակահայկական հոդվածների տպագրման մեջ, որոնցից մեկն է, օրինակ, որ «Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունը պայմանավորվածության է եկել ռուս խաղաղապահների թիկունքում». սա ձեզ սատարող լրատվամիջոցների դիսկուրսն ու բառամթերքն է»:

Մանրամասն՝ տեսանյութում: