Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վանաձոր համայնքում երկու ամիս է՝ այդ խնդիրն առկա է. եթե լիներ խնդրի լուծման այլ տարբերակ, օրենսդրական մակարդակով չէինք լուծի. Վահագն Հովակիմյանը՝ Արծվիկ Մինասյանին

Վանաձոր համայնքում երկու ամիս է՝ այդ խնդիրն առկա է. եթե լիներ  խնդրի լուծման այլ տարբերակ, օրենսդրական մակարդակով չէինք լուծի. Վահագն Հովակիմյանը՝ Արծվիկ Մինասյանին
Քաղաքականություն
12:33, 01 апрель 2022
Այսօր՝ ապրիլի 1-ին, հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց է՝ ՏԻՄ մասին օրենքի նախագծում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: 

«Վանաձոր համայնքում երկու ամիս է՝ այդ խնդիրն առկա է. եթե լիներ  խնդրի լուծման այլ տարբերակ, համոզված եղեք, որ խնդիրը կլուծվեր, մեր բոլոր փորձագետները չէին ասի, որ խնդրի լուծումը օրենսդրական մակարդակում է»,- պատասխանելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին՝ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը: 
«Հայաստան» դաշինքի պատգամավորը հետաքրքրվում էր, թե արդյոք չկա՞ր խնդրի լուծման այլ տարբերակ, քան հարցը Ազգային ժողովում լուժելն է:

Մանրամասն՝ տեսանյութում: