Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տիկին Խամոյան, դուք զբաղված էիք անվտանգային խնդիրներով, ձեզ կտրեցինք գործից, բերեցինք էս դահլի՞ճ. Ռուբեն Ռուբինյանի կոչը՝ ընդդիմությանը

Այսօր՝ ապրիլի 1-ին, հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց է՝ ՏԻՄ մասին օրենքի նախագծում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: 

«Հարգելի ընդդիմադիր գործընկերներ, դուք ալտերնատիվ նախագի՞ծ էիք ներկայացրել, որ մենք էլ մերժել ենք. չէ՞, չէ: Հիմա ես չեմ հասկանում ձեր դժգոհությունը: Այո, կան այլ հարցեր, որոնք նույնպես կարող էին քննարկվել, դուք նախաձեռնե՞լ եք այդպիսի բան, պատասխանն է՝ ոչ: Տիկին Խամոյան, ձեզ ինչ-որ գործի՞ց ենք մենք կտրել, դուք էս պահին զբաղվում էիք անվտանգային խնդիրներով, ձեզ կտրեցինք գործից, բերեցինք էս դահլի՞ճ. չեմ կարծում»,- հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Նա նաև հանրությանը տեղեկացրեց, որ ինքը «Հայաստան» խմբակցությանն առաջարկել է, քննարկելով վարչապետի հետ, կազմակերպել փակ աշխատանքային քննարկում վարչապետի և ընդդիմադիր խմբակցությունների միջև: «Մեր ընդդիմադիր գործընկերներն ինձ ասել են, որ այդ ֆորմատն այդքան էլ ընդունելի չէ, ես, կրկին վարչապետի հետ քննարկելով, արել եմ երկրորդ առաջարկը՝ կազմակերպել փակ աշխատանքային քննարկում ԱԺ խորհրդի ֆորմատով: Ես չեմ լսել ոչ դրական, ոչ բացասական պատասխան»,- ասաց Ռուբեն Ռուբինյանը և ընդդիմությանը կոչ արեց գալ ու միասին քննարկել առկա հրատապ հարցերը առաջարկված ֆորմատով, հակառակ դեպքում պետք չէ գալ և ասել, որ կան հրատապ հարցեր:

Մանրամասն՝ տեսանյութում: