Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խիստ կասկածելի պայմաններում դոլարային միլիոնատեր դարձած Լևոն Քոչարյանը կոչ է անում անհնազանդության ակցիաներ իրականացնել

Խիստ կասկածելի պայմաններում դոլարային միլիոնատեր դարձած Լևոն Քոչարյանը կոչ է անում անհնազանդության ակցիաներ իրականացնել
Քաղաքականություն
19:22, 27 апрель 2022
Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, կոչ է անում անհնազանդության ակցիաներ իրականացնել։ 

Վերջինս «Տելեգրամի» իր ալիքում գրել է, որ խնդրում է բոլորին՝ բակերում, փողոցներում, կոլեկտիվներում, գյուղերում ու քաղաքներում ինքնակազմակերպվել և սկսել անհնազանդության բողոքի նոր ակցիաներ։

«Ձևավորեք դիմադրության այդ օջախներն ու ամեն կերպ աջակցեք փողոցներում ակցիաներ իրականացնող մեր ակտիվիստներին ու երիտասարդներին»,- գրել է Քոչարյան կրտսերը:

Հիշեցնեն, որ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը, հայտարարագրել է 3 անշարժ գույք: Մասնավորապես՝ 226 քմ մակերեսով բնակարան՝ Աբովյան փողոցում, 20 քմ մակերեսով ավտոտնակ՝ դարձյալ Աբովյան փողոցում եւ 203 քմ գրասենյակային տարածք՝ Վազգեն Սարգսյան փողոցում, որտեղ համասեփականատեր է:

Լեւոն Քոչարյանը հայտարարագրել է 2 ավտոմեքենա՝ «Toyota RAV4 2.5»՝ 2013 թվականի արտադրության, եւ «Toyota Camry 3.5P»՝ 2019 թվականի արտադրության:

Որպես եկամուտ կրտսեր Քոչարյանը հայտարարագրել է «Նաիրի Ինշուրանս»-ից ստացված 604 մլն 200 հազար դրամ շահույթ, «Մենեջմենթ Սիսթեմզ Ինթերնեյշնլ»-ի վարձակալությունից ստացված 14 մլն 997 հազար 775 դրամ եւ աշխատավարձ «Նաիրի Ինշուրանս»-ից՝ 17 մլն 694 հազար դրամ:
Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ նա ունեցել է 161 մլն 280 հազար 640 դրամ եւ 395 հազար 459 դոլար:

Լեւոն Քոչարյանը 60 տոկոս բաժնեմաս ունի «Նաիրի Ինշուրանս»-ում, 0.70 տոկոս բաժնետոմս՝ «Էքզել Աութդորս»-ում, 50 տոկոս բաժնեմաս՝ «Զեմկոմինվեստ»-ում եւ 33.3 տոկոս՝ «Սփեյս Մենեջմենթ»-ում: