Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմեն Գրիգորյանը Չաթամ Հաուսում հանդիպել է Լոնդոնի փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Արմեն Գրիգորյանը Չաթամ Հաուսում հանդիպել է Լոնդոնի փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Քաղաքականություն
22:06, 27 апрель 2022
Ապրիլի 27-ին աշխատանքային այցով Լոնդոնում գտնվող ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Չաթամ Հաուսում՝ Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում, հանդիպել է Լոնդոնի փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ, տեղեկացնում են ԱԽ գրասենյակից։

Հանդիպման ընթացքում Ա.Գրիգորյանը փորձագիտական համայնքի ներկայացուցիչներին է ներկայացրել տարածաշրջանային անվտանգային իրավիճակը և Հայաստանի անվտանգային առաջնայնությունների վերաբերյալ Երևանի մոտեցումները: