Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոլդովայի նախկին նախագահը ձերբակալվել է

Մոլդովայի նախկին նախագահը ձերբակալվել է
Քաղաքականություն / Աշխարհ
20:55, 24 май 2022
Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնը ձերբակալվել է կոռուպցիոն գործի հետաքննության շրջանակներում իր տանը կատարված խուզարկությունից հետո: Այս մասին հայտնել է Մոլդովայի գլխավոր դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Մարիանա Կերպեկը՝ փոխանցում է ТАСС-ը։

Նրա խոսքով՝ Դոդոնը ձերբակալվել է 72 ժամով: Նախկին նախագահին կասկածում են կոռուպցիայի, ապօրինի հարստացման, հանցավոր կազմակերպության հաշվին կուսակցության ֆինանսավորման և հայրենիքի դավաճանության մեջ։

Խուզարկության արդյունքում ձերբակալվել է ևս երկու կասկածյալ, որոնց անունները չեն հաղորդվում: