Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ԱԽ քարտուղարը և Բուլղարիայի ԱԳ փոխնախարը քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները

ՀՀ ԱԽ քարտուղարը և Բուլղարիայի ԱԳ փոխնախարը քննարկել են տարբեր ոլորտներում  համագործակցության զարգացման հեռանկարները
Քաղաքականություն / Հայաստան
20:45, 26 май 2022
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Իրենա Դիմիտրովայի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԽ-ից, զրուցակիցները բարձր են գնահատել հայ-բուլղարական երկկողմ բարեկամական ու եղբայրական հարաբերությունների զարգացման ընթացքը: Քննարկելով հայ-բուլղարական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ընդգծել են երկկողմ հարաբերությունների խթանման ու տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարները:

«Բուլղարիայի Արտաքին գործերի նախարարի տեղակալ տիկին Իրենա Դիմիտրովան ողջունել է Հայաստանի ջանքերն ու տարածաշրջանային անվտանգային միջավայրի ձևավորմանն ուղղված քայլերի իրականացումը: 

Հանդիպման ընթացքում զրուցակիցները նաև քննարկել են կեղծ տեղեկատվության ռիսկերն` որպես մերօրյա լուրջ մարտահրավեր, ինչի շրջանակներում անդրադարձ է կատարվել երկկողմ հետագա համագործակցությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ: