Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կնքվել է համաձայնագիր Երևանը և Դոհան քույր քաղաքներ հռչակելու վերաբերյալ

Կնքվել է համաձայնագիր Երևանը և Դոհան քույր քաղաքներ հռչակելու վերաբերյալ
Քաղաքականություն
23:00, 14 июнь 2022
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը տեղեկացնում է, որ երեկ ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրականության շրջանակներում Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի քաղաքապետարանի և Կատարի Պետության Դոհայի քաղաքապետարանի միջև կնքվել է համաձայնագիր՝ Երևանը և Դոհան քույր քաղաքներ հռչակելու վերաբերյալ։

Շրջագայության ընթացքում Հրաչյա Սարգսյանը հանդիպում է ունեցել ԿՊ մունիցիպալ հարցերի կառավարման նախարար Աբդալլահ Աբդալազիզ Ալ-Սուբեյհի հետ։