Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շարժման մահախոսականին ներկա էր մինչև քոքը մաշած Քոչարյանը, որի դեմքի արտահայտությանը նախանձել պետք չէ․ Լյովա Եղիազարյան

Շարժման մահախոսականին ներկա էր մինչև քոքը մաշած Քոչարյանը, որի դեմքի արտահայտությանը նախանձել պետք չէ․ Լյովա Եղիազարյան
Քաղաքականություն / Հայաստան
22:46, 14 июнь 2022
«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մի քանի ժամ առաջ գրել էի,որ այսօր ռևանշիստները կհայտարարեն էշից իջնելու իրենց այիբի մասին։

Այդպես էլ եղավ։Իշխան Սաղաթելյանը հայտարարեց իրենց տապալման ու Ֆրանսիայի հրապարակը մաքրելու մասին։
Ինչ պատճառաբանություն էլ բերի՝այն համոզիչ չի լինելու ու պատահական չէր,որ այդ հայտարարելուց հետո հրապարակում լսվեցին դժգոհության բացականչություններ։

Սերժը,երբ երեկ ծաղրում էր Իշխանին,հռչակելով նրան ընդդիմադիր առաջնորդ,գուժում էր շարժման մահվան մասին։
Ճիշտ է հոգին տալուց առաջ,մեկ-երկու հերթապահ միջոցառում կանեն,բայց դա նրանց չի փրկի։

Իմիջայլոց,շարժման մահախոսականին ներկա էր փաստացի առաջնորդ,մինչև քոքը մաշած Քոչարյանը,որի դեմքի արտահայտությանը նախանձել պետք չէ։

Ապրի,մեր ազատատենչ ժողովուրդը,որը հերթական ապտակը տվեց բորենիներին ու մերժեց այդ լեշակերներին։
Ցավդ տանեմ, իմ իմաստուն ժողովուրդ»։